ՄԱԿ ԱԽ-ը մարդկանց գիտակցության մեջ կորցնում է իր ուժն ու ազդեցությունը. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը մարդկանց գիտակցության մեջ կորցնում է իր ուժն ու ազդեցությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Նախագահը ճիշտ է որակել ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամությունից հրաժարվելու մասին Սաուդյան Արաբիայի որոշումը: Գյուլի կարծիքով՝ դա պետք է մտորելու տեղիք տա ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներին:

Սեպտեմբերի վերջին Թուրքիան առաջարկել է ՄԱԿ ԱԽ-ի կառուցվածքային նոր մոդել, որում նրա մշտական անդամների քանակը ներկայիս 5-ից կհասցվի 11-ի, իսկ ընդհանուր անդամների քանակը ներկայիս 15-ից կհասցվի 25-ի: Բացի այդ, վերացվելու է մեկ պետության կողմից վետո դնելու իրավունքը և որոշումներն ընդունվելու են ձայների մեծամասնությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031