
Իսրայելը «կեղծ» է որակել Գազայում ցեղասպանության մասին ՄԱԿ-ի հանձնաժողովի եզրակացությունները

Իսրայելը հայտարարել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնաժողովի զեկույցը Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
«Մենք կտրականապես հերքում ենք այս աղավաղված և կեղծ զեկույցը», – հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչությունը ՄԱԿ-ի փորձագետներին մեղադրել է բացահայտ հակասեմական դիրքորոշում ունենալու համար՝ նրանց անվանելով «ՀԱՄԱՍ-ի պրոքսիներ»։
ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովը, որն ստեղծվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի կողմից 2021 թվականին, հրապարակել է 72-էջանոց զեկույց, որում եզրակացություններ են արվել, որ Իսրայելը «ցեղասպանության չորս գործողություն է կատարել» Գազայի հատվածում 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր։