Ջեյմս Ուորլիքը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան. աղբյուր

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան: Այս մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Այցի շրջանակներում համանախագահը կհանդիպի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Նշվում է, որ դա կլինի Ուորլիքի երկրորդ այցն Ադրբեջան: Առաջին այցն իրականացվել էր այս տարվա սեպտեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031