Կորսված ու գտնված սահմաններ

«Կարծում եմ` հասկանալի է, թե ինչու ենք մենք որոշել անդամակցել Մաքսային միությանը և ինտեգրվել Եվրասիական տնտեսական տարածքին: Դա հնարավորություն է տալիս մեր ռազմավարական գործընկերոջ և հիմնական ներդրողի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել ավելի հիմնարար պլատֆորմի վրա, թույլ է տալիս հանել բազմաթիվ սահմանափակող գործոններ, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը հայտնվի Մաքսային միությունից դուրս: Վերջին տարիներին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում ՄՄ-ի շրջանակներում, և եթե մենք չինտեգրվենք ՄՄ-ին, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչը մեզ համար անթույլատրելի շքեղություն է:

Դրա համար էլ կայացվել է քաղաքական որոշում, որ մեր երկրի տնտեսության զարգացումը պետք է լինի ՄՄ-ի շրջանակներում». Հատված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` հոկտեմբերի 18-ին Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի ընթացքում ունեցած ելույթից:

«Համաշխարհային պրակտիկայում դեռևս չկան օրինակներ, երբ որևէ երկիր դառնում է նման դաշինքի (Մաքսային միության.- խմբ.) անդամ՝ չունենալով ընդհանուր սահման դաշինքի երկրների հետ: Այդ դեպքում նման դաշինքի առավելությունները բացակայում են, քանի որ արտադրողները ապրանքի արտահանման կամ ներկրման ժամանակ ստիպված են մաքսազերծում անցնել երրորդ երկրի տարածքում… Արդյունքում առավելությունները դառնում են խնդիրներ. ապրանքի ազատ շարժից օգտվել դուք չեք կարող, սակայն պարտավոր եք մաքսային սակագները համաձայնեցնել դաշինքի այլ անդամների հետ». Հատված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ 2012 թվականի ապրիլի 7-ին ռուսական «Gazeta.ru» կայքիում հրապարակված հարցազրույցից:

Տեսանյութեր

Լրահոս