
Ադրբեջանի ՍԴ-ը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) նիստը, որում հաստատվել են հոկտեմբերի 9-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները:
Դրանց համաձայն, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) թեկնածու Իլհամ Ալիևը հավաքել է քվեների 84.54 տոկոսը (3.126.113 մարդ): ՍԴ-ի որոշումն ընթերցել է ՍԴ-ի նախագահ Ֆարհադ Աբդուլաևը:
Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին հավաքել է քվեների 5.53 տոկոսը (204.642 մարդ) ՍԴ-ի որոշումը վերջնական է և չի կարող չեղյալ հայտարարվել, փոփոխվել ու պաշտոնապես բողոքարկվել որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: