Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով. Ջեյմս Ափաթուրայ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ներգրավված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ դաշինքն աջակցում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին.

«Մենք համագործակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ, և յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ընդգծում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելը չունի այլընտրանք:

Եթե հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով, ապա տարածաշրջանի բոլոր երկրները կշահեն քաղաքական ու տնտեսական տեսանկյունից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031