«ԵՄ գնալը լավ էր, բայց ամեն ինչ ժողովրդի գիտությամբ տեղի չունեցավ, որովհետև որոշողը մեկն էր և որևէ մեկը չէր կարող ասել, որ այդ մեկը գերազանցել է սահմանադրական լիազորությունները, որովհետև տրված է նախագահին այդ լիազորությունը»,- ասում է Արմեն Ռուստամյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս չի արձագանքել «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի՝ հանդիպում խնդրելու մասին նամակին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գ. Իսագուլյանը՝ կարծիք հայտնելով, թե դա թերևս պայմանավորված է նրանով, որ նախագահը այս շաբաթ դեռ պետք է հանդիպի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:
Աշխարհի 152 երկրների «Մարդու ազատության ցուցանիշի» վերջին զեկույցում Հայաստանին զարմանալիորեն բարձր վարկանիշ է տրվել: Ուսումնասիրությունը համատեղ իրականացվել է Վաշինգտոնի Կատոյի ինստիտուտի, Վանկուվերի Ֆրեյզերի ինստիտուտի և Բեռլինի Ֆրիդրիխ Նաումանի անվան հանուն ազատության հիմնադրամի կողմից: 108 էջանոց համապարփակ զեկույցը երկրները դասում է ըստ քաղաքացիների անհատական, քաղաքացիական և տնտեսական ազատությունների:
ԱՄՆ իշխանությունները պատրաստ են 2016թ. ընդունել 5-8 հազար սիրիացի փախստականի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Այս մասին նշված է գերատեսչության կայքում:
Նրանք հայտնաբերվել են փրկարարական օպերացիայի ժամանակ, որն իրականացրել է իտալական առափնյա ծառայությունը: Նրանք կարողացել են փրկել 430 մարդու:
Wille and the Bandits ռոք խումբը, որը Մեծ Բրիտանիա էր վերադառնում Եվրոպայում ավտոբուսային շրջագայությունից հետո, իր կիթառի պատյանի մեջ անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել, հայտնում է The Telegraph-ը:
Ռուսաստանի բնակչությունը ալկոհոլիզմի, ինքնասպանությունների թվաքանակի աճի ու ծնելիության նվազման պատճառով կարող է գրեթե կրկնակի կրճատվել մեկ սերունդ հետո, գրում է The Times-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի և Արսեն Համբարձումյանի հետ:
«Ուկրաինան և հետսովետական բոլոր երկրները պետք է սկսեն լայնածավալ բարեփոխումներ իրենց երկրների ներսում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն:
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Սիրիայում ևս մեկ ադրբեջանցի է սպանվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Timeturk կայքի աշխատակից Ֆուրկան Ազերին:
Ողբերգությունը տեղի է ունեցել Բորիոլ քաղաքում՝ երկրի հյուսիս-արևելքում: 50-ամյա տղամարդուն կենդանին մի քանի հարված էր հասցրել: Վերջինս մահացել էր հիվանդանոցում:
CBS հեռուստաընկերության գործընկեր WDBJ7 հեռուստաալիքի երկու լրագրող է սպանվել Վիրջինիայում ուղիղ եթերի ժամանակ: Այս մասին այսօր հայտնել է Reuters-ը:
Մոտ 200 փախստական փորձել են խուսափել գրանցման գործընթաից, ինչից հետո իրավիճակը ճամբարում թեժացել է, բացատրել են ոստիկանության ներկայացուցիչները:
Համաշխարհային բանկը (ՀԲ) մտադիր է հերթական 500 մլն դոլար վարկը տրամադրել Ուկրաինային մինչև սեպտեմբերի 9-ը բարեփոխումների իրականացման ու կյանքի կոչման համար: Այս մասին պատմել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նախարարների կաբինետի նիստում, հայտնում է «112.Ուկրաինան»:
Առաքումներով զբաղվող ամերիկյան հայտնի ընկերությունը՝ FedEx Express-ը, փակում է իր ներկայացուցչությունը Ադրբեջանում, հայտնում է Report-ը:
Միացյալ Նահանգները պատրաստվում է շարունակել իր ներկայիս քաղաքական կուրսը Ռուսաստանի նկատմամբ: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը:
Պառլամենտական հանրապետությունում գործադիրը պետք է միայն օժտված լինի կիրառական ակտերի գործառույթով, իսկ ենթաօրենսդրական ակտերը մեծ մասամբ դառնան օրենքներ կամ էլ ընդունվեն ԱԺ հանձնաժողովների հետ համատեղ (ստորագրվեն ԱԺ նախագահի և վարչապետի, կամ ԱԺ հանձնաժողովի նախագահների-փոխնախագահների և կառավարության անդամ նախարարի կողմից)։
Հոնդուրասում բժշկական սխալը հանգեցրել է ողբերգական դեպքի, հայտնում է LifeNews-ը: Ողջ-ողջ թաղված հղի Նեյսի Պերեսն արթնացել է դագաղում, սկսել է գոռալ ու հարվածել դագաղին, սակայն երբ դագաղը բացել են, Նեյսին թթվածնի անբավարարությունից արդեն մահացել էր:
Զբոսաշրջիկը Ստամբուլում զանգվածային կռվի պատճառ է դարձել: Ենթադրաբար Իռլանդիայից ժամանած տղամարդը մտել է խանութներից մեկն ու պատահաբար վայր գցել մի քանի շիշ ջուր: Դա բարկացրել է վաճառողին, ով բռունցքներով հարձակվել է զբոսաշրջիկի վրա: Վերջինիս միացել են մյուս վաճառողները:
Երեկվանից նավերը ուժեղ փոթորկի պատճառով չեն կարողանում մտնել Վրաստանի Փոթի նավահանգիստ, «Նովոստի-Գրուզիային» հայտնել է նավահանգստի ադմինիստրացիայի ղեկավար Մարիամ Նադարյան:
Միջացառումը, որի մասնակիցները միմյանց վրա պոմիդորներ են նետում, Բունյոլ քաղաքում տոնվում է 1945 թվականից: «Լա Տոմատինան» պաշտոնական կարգավիճակ է ստացել 1957-ին:
ԱՄՆ-ն ու Թուրքիան համաձայնեցրել են ԴԱԻՇ-ի զինյալների դեմ պայքարի համաձայնագրի պայմանները, որոնց համաձայն՝ թուրքական ռազմական ինքնաթիռները պետք է մասնակցեն կոալիցիայի երկրների ավիահարվածներին:
Միջազգային կոալիցիան՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, 36 ավիահարված է հասցրել ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին, հայտնում է Reuters-ը:
Նախագահի նստավայրում այսօր սկսվել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները: Այդ գործընթացի շրջանակում Հանրապետության Նախագահը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Աբրահամ Մանուկյանի, Վահան Բաբայանի և Վարդան Վարդանյանի հետ:
«Հանրապետության նախագահը ՀՀ առանցքային քաղաքական գործիչներից ու դերակատարներից է եղել, ում կենսագրությունն ամենակարևոր կերպով կապված է եղել ՀՀ և ԼՂՀ կայաացման և զարգացման բոլոր փուլերի հետ՝ սկսած պաշտպանությունից»:
Ինչպես տեղեկացնում է ktre.com-ը, ուսանողների փոխանակման ծրագրով Ամերիկա մեկնած հայ ուսանողուհին երկուշաբթի գիշերն ավտովթարի զոհ է դարձել:
«Սահմանադրական բարեփոխումների օրակարգ չունեինք երեկ, չունենք նաև մոտ ապագայում: Իմ կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումներ կան միայն քաղաքական մակարդակում: Հասարակությունն իր օրակարգում սահմանադրական բարեփոխումների խնդիր չունի, իսկ քանի որ Սահմանադրությունն ամբողջ հանրության համար է, բնականաբար, այն միայն քաղաքական ուժերի օրակարգում է, իսկ դա որոշ չափով արհեստական օրակարգ է»:
«Ստոլտենբերգը Թբիլիսիում կքննարկի հարցերի լայն շրջանակ, որ առնչվում են ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանը ու այդ ուղղությամբ քայլերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի նախապատաստական հարցերը»:
«Կան առաջարկներ, որոնք արմատապես հակասում են մեր հասարակության արժեքային համակարգին, կան առաջարկներ, որոնք ժողովրդավարական զարգացման ներքո են և բնականաբար չի խանգարի, որպեսզի դրանք տեղ գտնեն մեր սահմանադրական նոր նախագծում»:
Գերմանիայի ոստիկանությունը հայտնել է այն մասին, որ Նաուեն քաղաքում, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ հրդեհի հետևանքով այրվել է դպրոցական մարզասրահը, որը մտադիր էին տրամադրել փախստականներին՝ որպես ժամանակավոր կացարան: