Բաժիններ՝

Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Սիրիայի ներքին գործերին. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Սիրիայի ներքին գործերին, նրա խնդիրն է միայն օգնել այդ երկրի լեգիտիմ իշխանությանը հաղթահարել ահաբեկչությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Երկուշաբթի օրը Պուտինը ժամանել է Հյուսիսկովկասյան դաշնային համալսարան ու այնտեղ շփվել ուսանողների հետ: Ուսանողների թվում եղել է նաև սիրիացի:

«Գիտեք, մենք ոչ մի ձևով չենք պատրաստվում միջամտել պետականաշինությանը ու լուծել Սիրիայի կամ տարածաշրջանի մյուս երկրների առաջ ծառացած խնդիրներին: Մեր խնդիրն է միայն օգնել ձեր ժողովրդին, օգնել երկրի լեգիտիմ ղեկավարությանը, տվյալ դեպքում՝ Սիրիային, պայքարել ահաբեկչության դեմ, ոչնչացնել ահաբեկիչներին սիրիական հողում»,- ասել է Պուտինը:
Նա հույս է հայտնել, որ օտարերկրացի ուսանողները, այդ թվում՝ Սիրիայից ժամանածները, իրենց ստացած գիտելիքները կկիրառեն «առավելագույնս»՝ վերականգնելու համար իրենց երկիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս