![](/banners/BeFunky-design.jpg)
Ավստրիան ու Գերմանիան կոչ են արել Հունաստանին ուժեղացնել ԵՄ սահմանների պահպանությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/nergaxtyal1.jpg)
Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Գերմանիան ու Ավստրիան ուժեղացնում են ճնշումը Հունաստանի վրա՝ կոչ անելով վերջինիս ավելի արդյունավետորեն պահպանել Եվրամիության սահմանները, տեղեկացնում է korrespondent.net-ը:
«Մեզ հարկավոր է արդեն մոտակա շաբաթներին հասնել կայունության ու փախստականների հոսքի զգալի նվազման: Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Հունաստանի վրա, որպեզի ստիպի նրան կատարել իր տնային աշխատանքը: Մեր ժամանակն սպառվում է»,- հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերն այսօր՝ մասնակցելով Ամստերդամում ԵՄ ՆԳՆ երկրների ղեկավարների համաժողովին:
Միաժամանակ, նախարարը հնարավոր է համարել Հունաստանի հեռացումը Շենգենյան գոտուց: Ավելի վաղ նման սպառնալիքով էր հանդես եկել Ավստրիան: Ավստրիայի ՆԳՆ ղեկավար Յահաննա Միքլ-Լյայտները, Ամստերդամում հանդես գալով ելույթով, միֆ է համարել այն պնդումները, թե հույն-թուրքական սահմանները իբր հնարավոր չէ արդյունավետորեն հսկել:
«Հունաստանն ունի Եվրոպայի խոշորագույն ռազմածովային ուժերը: Եթե չպաշտպանենք այդ սահմանը, ապա Շենգենյան գոտին կտեղափոխվի Կենտրոնական Եվրոպայի ուղղությամբ»,- ասել է նա՝ կոչ անելով, որ Հունաստանն իր ռազմածովային ուժերը կիրառի սահմանները պաշտպանելու համար: