Սաուդյան Արաբիան վճարում է Սիրիայում ԿՀՎ-ի օպերացիայի համար. NYT
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ)՝ Սիրիայում ապստամբներին զինելու վերաբերյալ օպերացիան կախված է Սաուդյան Արաբիայից, գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Վաշինգտոնն ու Էր-Ռիադը 2013 թվականին պայմանավորվել են համատեղ գաղտնի «Սիքոմոր» օպերացիա անցկացնելու մասին, որն ուղղված էր լինելու սիրիացի ապստամբերի նախապատրաստմանը:
Նշվում է, որ սաուդցիների պարտականությունն էր սպառազինություններ ու ֆինանսներ մատակարարելը, իսկ ԿՀՎ-ի աշխատակիցներն ապստամբներին սովորեցրել են զենքի հետ վարվելու կանոնները:
ԱՄՆ-ի կախվածությունը նավթի ներմուծումից սկսեց նվազել, իսկ դրա հետ միասին՝ նաև Վաշինգտոնի ու Էր-Ռիադի կախվածությունը: Բացի այդ՝ ամերիկացիները վերցրին Թեհրանի հետ հարաբերությունների սերտացման կուրս:
«Այդուամենայնիվ, դաշինքը նախկինի պես պահպանվում է, այն ջրի վրա է մնում սաուդյան փողերի ծովի ու ընդհանուր հետաքրքրությունների հիման վրա»,- նշում է պարբերականը:
NYT-ը գրում է, որ Սաուդյան Արաբիայի ընդհանուր հետախուզության ծառայության գլխավոր տնօրենը 2012թ. հրամայել է, որ սաուդցի գործակալները գնեն Արևելյան Եվրոպայից «Կալաշնիկով» ինքնաձիգներ ու սպառազինություն սիրիացի ապստամբների համար:
ԿՀՎ-ն օգնել է սաուդցիներին որոշ գնումներում, մասնավորապես, Խորվաթիայի հետ 2012թ. կնքված խոշոր համաձայնագրի կնքման հարցում:
«Անձամբ ԱՄՆ-ն այդ ժամանակ մեծամասամբ «խաղից դուրս» էր՝ Սպիտակ տան հրամանով մատակարարելով օգնություն ապստամբներին»,- նշում է թերթը՝ ընդգծելով, որ ավելի ուշ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամայեց, որ ԿՀՎ-ն ուղղակիորեն զինի ու մարզի ապստամբներին: