
Անկարան և Էր-Ռիադը կքննարկեն տարածաշրջանի խնդիրները

Անկարան ու Էր-Ռիադը կքննարկեն տարածաշրջանի խնդիրները Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում, հայտնում է Anadolu գործակալությունը:
Դավութօղլուն Սաուդյան Արաբիա կայցելի հունվարի վերջին տասնօրյակում:
Բացի այդ՝ Թուրքիայի վարչապետը կհանդիպի Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Իյադ Մադանիի հետ:
Այցի այլ մանրամասներ հայտնի չեն: