Բաժիններ՝

Լյուդմիլա Պուտինան նորից է ամուսնացել. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլան, նորից ամուսնացել է: Այս մասին գրում է Собеседник-ը՝ հղում կատարելով ՌԴ նախկին առաջին տիկնոջ անշարժ գույքի փաստաթղթերում տեղ գտած ազգանվան փոփոխությանը:
Ընդդիմադիր Ալեքսեյ Լավալնու հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ստուգել է պարբերականի հրապարակած նյութերը: Այս մասին իր կայքում գրել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովը, հայտնում է korrespondent.net-ը:

Озеро կոոպերատիվի ստեղծման մասին փաստաթղթում որպես Վլադիմիր Պուտինի հասցե էր նշված Վասիլևսկի կղզու երկրորդ շարքում գտնվող բնակարանը: Այդ բնակարանը 2015թ. հուլիսի 23-ին ժառանգել է Լյուդմիլա Պուտինայի քույրը՝ Օլգա Ցոմաևան: Օգոտոսի 24-ին արդեն բնակարանն անցել է Լյուդմիլա Օչերետնային: Նրա անունը, հայրանունը, ծննդյան թիվն ու ամսաթիվը համընկնում են Լյուդմիլա Պուտինայի տվյալների հետ:

Լյուդմիլա Պուտինան երկար ժամանակ եղել է Միջանձնային հեռահաղորդակցության զարգացման կենտրոնի հոգաբարձուն: Կենտրոնը գլխավորում է 37-ամյա Արթուր Օչերետնին: Ամսագրի հետաքննության մեջ հենց նա է նշված որպես Լյուդմիլա Պուտինայի ամուսին:

Բացի այդ՝ նյութում ասվում է, որ նոր անձնագիրը Օչերետնայա ազգանունով ստացվել է 2015թ. փետրվարի 2-ին Մոսկվայի դաշնային միգրացիոն ծառայության վարչության կողմից:

Ամսագրի գրավոր հարցումներին Արթուր Օչերետնին հրաժարվել է պատասխանել:
Հիշեցնենք, որ Վլադիմիր ու Լյուդմիլա Պուտինները պաշտոնապես  ամուսնալուծվել են 2013թ. ապրիլին: Ամուսնալուծվելու մասին նրանք հայտնել էին լրագրողներին 2013թ. հունիսի 6-ին: 1747261_640x480

1747260 1747259

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս