Տղամարդը խոստովանել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու դեպք է բացահայտվել։
Օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները հունիսի 11-ին այցելել են Արևաշատ գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդու բնակության հասցե։ Տան բակի ակնհայտ տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 52-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 15 բույս։
Տղամարդը հայտնել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու նպատակով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

