Բաժիններ՝

BBC–ի լրատվական բաժնի հարյուրավոր աշխատակիցներ կազատվեն աշխատանքից. ԶԼՄ

Բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան օպտիմալացման շրջանակներում հաջորդ շաբաթ կկրճատի լրատվական բաժնի հարյուրավոր աշխատակիցների: Այս մասին հայտնում է The Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Հաստիքների կրճատման արմատական ծրագրի առաջին փուլի շրջանակներում BBC-ն մտադիր է հաջորդ շաբաթ կրճատել իր հիմնական լրատվական ստորաբաժանման հարյուրավոր աշխատակիցների», – գրում է պարբերականը:

Թերթը նշում է, որ կրճատումները զգալի ազդեցություն կունենան որոշ ռադիոհաղորդումների աշխատանքի վրա։

Կորպորացիայի նոր ղեկավարությունը, որը պետական ֆինանսավորման հարյուր միլիոնավոր ֆունտ տնտեսելու խնդիր ունի, մտադիր է աշխատանքից ազատել 2 հազար աշխատակցի: Կորպորացիայի բյուջեն կկրճատվի մեկ տասներորդով։

Ավելի վաղ BBC-ի նոր գլխավոր տնօրեն Մեթ Բրիթինը հայտարարել էր, որ ֆինանսավորման սղության պատճառով առաջիկայում աշխատակազմում կիրականացվեն կրճատումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930