«Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ լայնածավալ քննարկումներ կկազմակերպվեն». Հովհաննես Սահակյան

Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը փետրվարի սկզբին կներկայացվի Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, նախատեսվում է շատ մանրամասն և լայնածավալ քննարկումներ կազմակերպել: Ըստ նրա՝ որպես այդպիսին՝ աշխատանքային խումբ, ինչպես սահմանադրականն էր, չկա, առայժմ կենտրոնացվում են ընդհանուր գաղափարներն ու մոտեցումները, որպեսզի ներկայացվեն քննարկման:

Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիրներ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն հրավիրվել նախնական քննարկումներին, Հ.Սահակյանը պատասխանեց, որ ծանոթ չէ ընթացակարգերին. «Քանի դեռ նախագիծը չկա՝ որպես այդպիսին, ամբողջական մոտեցումը դեռ հստակեցված չէ, զերծ կմնամ տեսակետ հայտնելուց»:

Նա հայտնեց, որ Սահմանադրության պահանջն է, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվի մինչև հունիսի 1-ը: Ժամկետի սղության վերաբերյալ Հ.Սահակյանը նշեց, որ, եթե նախագիծը փետրվարի սկզբին գա ԱԺ, ապա կհասցնեն խորը քննարկումներ կազմակերպել, եթե ապրիլին գա՝ չեն հասցնի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս