
Եվրոպոլը ԴԱԻՇ-ի նոր հարձակումներ է ակնկալում Եվրոպայում

ԴԱԻՇ-ն իր ուժերը կկենտրոնացնի Եվրոպայում ահաբեկչությունների կազմակերպման վրա, հայտարարել է Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուինռայթն այսօր մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է BBC-ն:
«Այսպես կոչված` ԴԱԻՇ-ը ցանկություն ու հնարավորություն ունի շարունակել հարձակումները Եվրոպայում: Բնականաբար, անվտանգության ազգային կառույցները անում են հնարավոր ամեն ինչ դրանք կանխարգելելու համար»,- ասել է Եվրոպոլի ղեկավարը Հաագայում նոր հակաահաբեկչական կենտրոնի բացման ժամանակ:
Ուենռայթի խոսքով՝ Փարիզի նոյեմբերյան հարձակումները ցույց են տալիս, որ ԴԱԻՇ-ն ի վիճակի է կազմակերպել «լայնամասշտաբ ահաբեկչական հարձակում ողջ աշխարհի մասշտաբով»:
«ԴԱԻՇ-ը կազմակերպում է նոր հարձակումներ, նման Մումբայիի ահաբեկչությանը, որոնք կիրականացվեն ԵՄ անդամ երկրներում, առաջին հերթին՝ Ֆրանսիայում»,- շարունակել է գործակալության ղեկավարը:
Եվրոպոլն ակնկալում է, որ ջիհադիստների թիրախ կարող են լինել քաղաքացիական օբյեկտները: