Եթե էդ կզցնող տղեն ա, թող գա մեր մարզադահլիճ․ ընտրում եմ մահը, քան՝ թուրքի գերին․ Իսրայել Հակոբկոխյան

ԽՍՀՄ սպորտի վարպետ, բռնցքամարտիկ և բռնցքամարտի մարզիչ Իսրայել Հակոբկոխյանը ԿԸՀ-ի առջև հացադուլ է անում։ Հունիսի 14-ին ԿԸՀ-ի դիմաց ակցիայի ժամանակ նա հայտարարել էր, որ հացադուլ է սկսելու, և այն տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ նոր ընտրություններ չեն նշանակվել։

168am-ն այսօր մի քանի հարցադրումներ է հղել Իսրայել Հակոբկոխյանին, լսել նրա մտահոգությունները։

«Ինձ թվում է, որ մեր ընդդիմությունն արդեն խելքի եկած պիտի լինի ու միավորվի, մի ճակատով հանդես գա, որ էս չարիքից պրծնենք,- մեզ հետ զրույցում նշեց սպորտի վարպետը՝ նկատառմամբ,- Ես էլ ի՞նչ անեմ․ ձեռքս ճար չի գալիս, էս քայլով եմ փորձում միավորել  մեր ընդդիմությանը, որ մի ճակատով հանդես գանք բոլորս, որպեսզի նախ հայ ազգին փրկենք, հետո էլ Հայաստան երկիրը փրկենք»։

Իսրայել Հակոբկոխյանի առաջնային մտահոգությունը Հայաստանի՝ թուրքահպատակ չդառնալն է։

Կարդացեք նաև

«Անփառունակ, անգետ կյանքից լավ է փառքով մահն ընդունելը։ Հիմա ես իմ համար նախընտրում եմ ավելի շուտ մահը, քան թե թուրքի գերին լինելը»,- նշեց նա։

Ի դեպ, այս զրույցում Հակոբկոխյանը նաև խոսել է իր շապիկի ու Պուտինի նկարի մասին, անդրադարձել որդու պաշտոնանկության պատճառներին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930