![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանի ԿԲ-ն հայտնել է բանկերի զուտ շահույթի եռակի նվազման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/pic_37e19daa8ce07d31e60c65fcb78e23b8.jpg)
Ռուսական բանկերի զուտ շահույթը 2015թ. նվազել է եռակի՝ 589 միլիարդ ռուբլուց (7,31 մլրդ դոլար) մինչև 192 մլրդ ռուբլի (2,38 մլրդ դոլար), ասվում է Ռուսաստանի բանկի հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեկտեմբերին բանկային ոլորտի կորուստները, ըստ ՌԴ ԿԲ-ի, կազմել են 73 միլիարդ ռուբլի, իսկ բանկերի պահուստային ծախսերը հունվարին ավելացել են 232 մլրդ ռուբլով:
Վարկերի ծավալը, որը տրվել է իրավաբանական անձանց, անցած տարի ավելացել է 12,7%-ով, միաժամանակ, մանրածապ վարկավորումը նվազել է 5,7%-ով: