
ԼՂ հակամարտությունը սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար. Պեդրո Ագրամունտ

Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Պեդրո Ագրամունտը պատմել է այն աշխատանքների մասին, որոնք նա կատարելու է այդ պաշտոնում, խոսել է վեհաժողովի առաջնահերթությունների, այն հիմնական իրադարձությունների մասին, որ տեղի են ունենում Եվրոպայում ու աշխարհում, անդրադարձել առկա խնդիրների լուծմանը: Այս մասին հայտնում է APA-ն:
Պեդրո Ագրամունտն անդրադարձել է կազմակերպության անդամ երկրներում չլուծված հակամարտությունների հետ կապված իրավիճակին:
«Մեր կազմակերպության ներսում՝ որոշ երկրներում, դեռևս մնում են չլուծված հակամարտություններ: Նկատի ունեմ հակամարտությունները, որոնք մենք անվանում ենք «սառեցված»՝ Վրաստանում՝ Հյուսիսային Օսիան ու Աբխազիան, Մոլդովայում՝ Մերձդնեստրի, Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները: Այդ հակամարտությունները չեն գտել իրենց լուծումը, ինչը սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար»,- հայտարարել է ԵԽԽՎ նորընտիր նախագահը: