Բաժիններ՝

Թուրքիան հանդես է գալիս Իրաքի տարածքային ամբողջականության օգտին. ԱԳՆ

Թուրքիան, ինչպես նախկինում, ներկայում ևս հանդես է գալիս Իրաքի տարածքային ամբողջականության օգտին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայի համար ներկայում առաջնայինը Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարն է:

Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ը վտանգ է ներկայացնում ինչպես Թուրքիայի, այնպես էլ մյուս երկրների համար:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին իրաքյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել էր, թե Թուրքիան չի պայքարում ԴԱԻՇ-ի դեմ:
«Թուրքիան փորձում է վերածնել Օսմանյան կայսրությունը, Իրաքի իշխանությունները չեն տեսնում ոչ մի ապացույց, որ Անկարան ակտիվ պայքար է մղում ԴԱԻՇ-ի դեմ»,- ասել է Ալ-Աբադին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս