Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը

Սաուդյան Արաբիան ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությունները և ակնկալում է, որ ամփոփիչ համաձայնագիրը հաշվի կառնի Մերձավոր Արևելքի պետությունների շահերը։ Այդ մասին ասվում է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Թագավորությունը հույս է հայտնում, որ կհաջողվի հասնել խաղաղության, որը կուժեղացնի անվտանգությունը տարածաշրջանում և աշխարհում՝ մշտական համաձայնագրի կնքման միջոցով, որը հաշվի կառնի տարածաշրջանի երկրների անվտանգության շահերը և հիմնված կլինի նրանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունում նաև ընդգծել են «Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության և ազատության վերականգնման» կարևորությունն «այն ռեժիմով, որը գործում էր մինչև փետրվարի 28-ը»։ Բացի այդ, Ռիադը բարձր է գնահատել Պակիստանի և Կատարի միջնորդական ջանքերը, ինչպես նաև Վաշինգտոնի և Թեհրանի երկխոսության պատրաստակամությունը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են համաձայնության ձեռքբերումը Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Կողմերը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն հունիսի 19-ին Ժնևում: Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա  զինադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930