Իրանը խաղաղ համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ից ոչ մի դոլար չի ստանա. Վենս

Իրանը խաղաղ համաձայնագրի շրջանակներում Միացյալ Նահանգներից ոչ մի դոլար չի ստանա, սակայն Վաշինգտոնը պատրաստ է գնալ պատժամիջոցների մեղմացման: Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք պատրաստ չենք նրանց ամերիկյան գումար տալ, ոչ մի դոլար ամերիկյան գումար չի գնա Իրան։ Բայց այն, ինչ մենք ասում ենք, այն է, որ մենք պատրաստ ենք գնալ պատժամիջոցների էական մեղմացման, եթե իրանցիները ստանձնեն երկարաժամկետ պարտավորություններ»,- ասել է Վենսը ABC հեռուստաալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին կիրակի օրը հաստատել են փոխըմբռնման հուշագրի աշխատանքների ավարտը, որը պետք է ստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին։ Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի հուշագիրը ներառում է ռազմական գործողությունների անհապաղ ավարտ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930