
Պուտինը հայտարարել է նոր՝ հակաթուրքական պատժամիջոցների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների մասին: Նման հայտարարություն նա արել է միջկրոնական «Համընդհանուր ժողովրդական ճակատ» ֆորումի ժամանակ, որը հեռարձակվում է «Ռոսիա-24» հեռուստաալիքով:
«Մենք ընդլայնելու ենք Թուրքիայի դեմ սահմանափակումները շինարարության ոլորտում, որտեղ ներկայում աշխատում է 300 թուրքական ընկերություն՝ 50 միլիարդ դոլարի պայմանագրերով»,- հայտարարել է Պուտինը:
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ շնորհիվ Թուրքիայի դեմ պատժամիջոցների՝ Ռուսաստանում կարող է հայտնվել ավելի քան 87 հազար աշխատատեղ: