
Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Հունվարի 26-ի գիշերը Ադրբեջանի Հաջիգաբուլ շրջանում (120 կմ Բաքվից հեռու) ժայթքել է Ախտարմա-Փաշալի հրաբուխը, տեղեկացնում է contact.az-ը:
Հրաբուխը տեղակայված է Ուդուլու գյուղի մոտ, սակայն ժայթքումը խնդիրներ չի առաջացրել մարդկանց համար: Ժայթքումը ներառել է 200 քմ տարածք, բարձրությունը եղել է 20 մետր:
Ադրբեջանի ԱԻՆ-ի ներկայացուցիչները ժամանել են դեպքի վայր՝ անցկացնելու իրավիճակի մոնիթորինգ:
Շիրվան քաղաքից 35 կմ հեռավորության վրա գտնվող հրաբուխը երկրի ամենամեծ ցեխային հրաբուխներից է:
Ցեխային հրաբուխներն արտազատում են տասնյակ տոննա ցեխ, երբեմն՝ նաև գազ, որը կարող է այրվել: