Բաժիններ՝

«Ռեալ»-ը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին. պաշտոնական

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյայի տրանսֆերի ձեռքբերման մասին։ Կողմերը կնքել են վեց մրցաշրջանի համար նախատեսված պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2032 թվականը։

​Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ մադրիդյան ակումբն իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կվճարի հաստատագրված 55 միլիոն եվրո։ Եվս 5 միլիոն եվրո լոնդոնցիները կկարողանան ստանալ որպես հավելյալ բոնուս՝ «Ռեալի» կազմում Մարկի գրանցած հաջողությունների դիմաց։

Ավարտված մրցաշրջանում Կուկուրելյան մասնակցել է 50 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ իր ակտիվում գրանցելով 1 գոլ և 4 գոլային փոխանցում։

Նշենք, որ խաղացողի նախկին աշխատանքային պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված էր մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarktպորտալի տվյալներով՝ պաշտպանի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 50 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930