Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է Թուրքիայի հարավարևելյան Շիրնակ նահանգում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) կողմից 2 թուրք զինծառայողի սպանության մասին, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում ընդդիմադիր ակտիվիստներ են կալանավորվել, հայտնում է ադրբոջանական «Ազադլիգ» թերթը:
«Լավրովի հետ զրույցում պետքարտուղարն ընդգծել է անհրաժեշտությունը, որ Սիրիայի հարցով բոլոր միջազգային մասնակիցները առաջընթաց գրանցեն քաղաքական գծով: Նա կոչ է արել Ռուսաստանին ճնշում գործադրել Սիրիայի կառավարության վրա, որպեսզի վերջինս կարևոր քայլեր ձեռնարկի՝ ապահովելու սիրիացի ժողովրդի կարիքներն ու առաջընթաց գրանցի Ժնևի բանակցություններում»:
Մեքսիկայի 23 նահանգներում աննախադեպ ցրտերի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնում է TASS-ը:
Երջանիկ իրադարձություն է սպասվում ֆրանսիացի 38-ամյա միլիարդատեր Անտուան Առնոյի ու նրա սիրեցյալի՝ 33-ամյա ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովայի կյանքում, հայտնում է LifeNews-ը:
Հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն իր 74-ամյակի կապակցությամբ սև խոռոչների մասին դասախոսություն է կարդացել Լոնդոնի թագավորական ինստիտուտում:
Հայաստանում առաջիկա մի քանի ամիսներին քաղաքական օրակարգի առանցքային հարցը դառնալու է նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որն իրականում իրենից ներկայացնելու է նոր իշխանության ձևավորման, իրականում՝ գործող իշխանության վերաբաշխման ու վերադասավորման «խաղի կանոնների» ֆորմալ շարադրանքը:
Չինաստանում մահապատժի են ենթարկել ավելի քան 20 նորածին վաճառելու մեջ մեղադրվող տղամարդուն, հայտնում է Lenta.ru-ն:
ՀՀ կառավապությունն այսօր համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են նաև օրերս ԵԽ ԽՎ-ում քննարկված հակահայկական երկու զեկույցները: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր: Քննարկման հիմնական թեման եղել է Ընտրական օրենսգիրքը և դրա վերաբերյալ ՀՀԿ-ի տեսակետները: Քննարկվել են նաև առաջիկա ԱԺ քառօրյայի աշխատանքների ավելի արդյունավետ անցկացման հետ կապված և այլ հարցեր, որոնք «կարևոր» են ներքին և արտաքին քաղաքական կառավարման համար: Այս մասին նիստի ավարտից հետո հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի հարցը ևս դեռևս չի քննարկվել:
«Սա նախագահի պարտականությունն է, պետք է գտնվեն օրենսդրական այնպիսի եզրեր, ձևակերպումներ, մոտեցումներ, որոնք մերժելի չդառնան Սահմանադրական դատարանի կողմից: Հայությունը խիստ կերպով է պահանջ դրել` ֆրանսահայության համար անհասկանալի կլինի, եթե Ֆրանսուա Օլանդն իր խոստումը չկատարի»,- մեկնաբանել է Վարդան Գաբրիելյանը:
Ուղիղ հեռարձակում ՀՀԿ գրասենյակից. 1in.am
Ի վերջո, ռուս-թուրքական հարաբերությունների էլ ավելի սրացման դեպքում հենց ՆԱՏՕ-ն է պարտավոր լինելու հանդես գալ ռուսական բանակի դեմ: Մերձավորարևելյան վերջին զարգացումները, առաջին հերթին՝ Իրանի միջազգային ազատականացումը, ցույց են տալիս, որ նման անհրաժեշտությունը ՆԱՏՕ-ի համար վերջին տարբերակ է համարվել:
Հունվարի 28-ին Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել էր Հայոց բանակի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն:
Հայաստանը ուշադրության կենտրոնում. Ինչպե՞ս կվարվեր ԵԺԿ-ն, եթե Յանուկովիչի կուսակցությունը լիներ ԵԺԿ անդամ
Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) արդեն 6-րդ ամիսն է, ինչ շարունակվում է բենզինի գնի նվազումը նավթի գնանկման պատճառով: Հունվարի վերջին Էմիրություններում վառելիքի լիցքավորումը էժանացել է խմելու ջրից, գրում է The National-ը:
2015թ. սեպտեմբերի 30-ից մինչ օրս Սիրիայում սպանվել է 109 ռուս զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը: Տեղեկությունը, ըստ գործակալության, հայտնել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձավոր շրջապատից:
Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ ապաստան հայցող տասնյակ ներգաղթյալներ կասկածվում են բռնաբարությունների մեջ, հայտնում է Yle-ն:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով մի շարք կայքերի, որ վերջիններս կարող են պատասխանատվություն կրել այս տարվա հունվարին երկրի մի շարք շրջաններում ծայր առած ժողովրդական բողոքի մասին «կեղծ» տեղեկատվություն հրապարակելու համար: Մասնավորապես, «սուտ լուրեր տարածելու» համար նախազգուշացվել են ադրբեջանական Jam.az, Qaynar-media ու Pia.az կայքերը: Այս մասին հայտնում է contact.az-ը:
Հունվարի 29-ի դրությամբ Ռուսաստանում գրիպից հետո առաջացած բարդություններից մահացել է 126 մարդ, հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայը:
Նախօրեին ՌԴ Պետդումայում կլոր սեղան է հրավիրվել, որտեղ քննարկվել է ռուսական շոու-բիզնեսի կարգավորմանը վերաբերող սկանդալային օրինագիծը, հայտնում է Elle-ը:
ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած այցի (2016թ. հունվարի 27-29-ը) շրջանակներում հունվարի 29-ին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Ռուսաստանին կարող են հեռացնել Եվրոպայի խորհրդից, եթե վերջինս չկատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը (ՄԻԵԴ), հայտարարել է ՄԻԵԴ ղեկավար Գվիդո Ռայմոնդին, հայտնում է «Ուկրինֆորմը»:
«Անցած տարիներին մեռանք կրկնելով, որ՝ իմացեք, թե Մինսկի խմբից ինչ եք պահանջում ու ինչ չեք պահանջում: Չանել սեփական քայլերը, որոնք դու պարտավոր ես անել և որոնք դու իրավունք ունես անել, և պահանջել Մինսկի խմբից՝ խախտել հավասարակշռություն ու դառնալ դահիճ Ադրբեջանի գլխին, էլի քաղաքագիտական տգիտության հետևանք է»:
Միջերկրական ծովի զբոսանավերը կարող են դառնալ ԴԱԻՇ-ի զինյալների թիրախ, գրում է The Daily Mail-ը: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Բրիտանիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Քլայվ Ջոնսոնը:
«Երբ հետևեցի հայկական պատվիրակության ելույթի ոճին, տոնայնությանը, անկեղծ ասած, ահաբեկվեցի, վերին աստիճանի մտահոգիչ էր: Հեգնանքի խոսքերը, թե մենք Ադրբեջանի մեջլիսում ենք և այլն, հավատացեք, լավ վերաբերմունք չեն առաջացնի: Նման խոսքեր հնչում են մի երկրի կողմից, որն առանձնապես չի փայլում իր ժողովրդավարության մակարդակով և հեռանկարներով: Հերմինե Նաղդալյանը մեղադրում է եվրոպական արժեքներից հեռանալու մեջ մի կառույցի, որտեղ Հայաստանը դաս տալու իրավունքը, ցավոք, չի վաստակել»:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չեղյալ է հայտարարել թուրքական մասնավոր ընկերությունների համար արված գազի սակագնի զեղչը, հայտնում է թուրքական Daily Sabah պարբերականը՝ հղում կատարելով տեղի պաշտոնյաներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթ է Վաշինգտոնի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքների հետ ու դրանք համարում է «անընդունելի»: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն քվեարկել է օրենքի կողմ, որը ընդլայնում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, հայտնում է TASS-ը: