Օբաման չէր ցանկանա երրորդ անգամ նախագահ դառնալ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չէր ցանկանա երրորդ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին, անգամ եթե ունենար նման հնարավորություն, հայտնում է ABC News-ը:
Օբամայի խոսքով՝ Սպիտակ տունը պետք է մշտապես նորացվի «նոր էներգիայով ու նոր գաղափարներով»: ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ իր աշխատանքը շատ ժամանակ է խլում իր ընտանեկան կյանքից:
Օբաման հայտարարել է, որ չի ձգտում շարունակել իր նախագահությունը, քանի որ վստահ է, որ կյանքն ԱՄՆ-ում ավելի լավացել է, քան երբ նա առաջին անգամ դարձել է նախագահ:
Օբաման նախագահ է դարձել 2009 թվականին, նրա նախագահության ժամկետը՝ որպես երկրի ղեկավար, ավարտվում է 2016 թվականի նոյեմբերին: