Բաժիններ՝

Սիրիական բանակը հետ է խլել ռազմավարական Շեյխ-Միսկին քաղաքը

Դիտորդները հայտնել են Reuters գործակալությանը, որ Սիրիայի կառավարական զորքերը արյունալի մարտերից հետո կարողացել են վերահսկողություն սահմանել Դերաա նահանգի ռազմավարական քաղաքի նկատմամբ:

Շեյխ-Միսկին քաղաքը գտնվում է ճանապարհների խաչմերուկում, որոնք միմյանց են կապում Սուվայդա, Կունեյտրա ու Դամասկոս նահանգները երկրի հարավի հետ:

«Քաղաքը չափազանց կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար: Հիմա, գրավելով քաղաքը, Ասադի ուժերը կտրել են զինյալների հեռահաղորդակցությունը Դերաա նահանգի արևելյան ու արևմտյան մասերի միջև»,- հայտնել է Ռամի Աբդուրռահմանը՝ Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի նախագահը:

Նրա խոսքով՝ քաղաքում, որը երկար ժամանակ գտնվում էր զինյալների ձեռքին, ավերածությունները ահռելի են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031