Պուտինը վերջին երկու շաբաթվա ընթացքում խոշոր պլանով տեսավ Արևմուտքի պառակտվածությունը:
ԲՀԿ-ՀՀԿ առճակատումը ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ներընտանեկան կռիվ է որակում և նախընտրում զերծ մնալ գնահատականներից: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում: Սակայն Ալեքսանդր Արզումանյանը նաև հիշեցրեց, որ երեք տարի է, ինչ ԲՀԿ-ն դուրս է եկել իշխանական կոալցիայից և ինքն առիթ է ունցել մի քանի տասնյակ անգամ ասելու, որ ՀՀ-ի նման երկրներում անհնար է լինել օլիգարխ և ընդդիմադիր: Նրա համոզմամբ՝ դա բացառված է:
«Չեմ կարծում, որ հասարակության հիշողությունը կարճ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորություններին: Նա նշեց, որ դա Քոչարյանի գործն է: Բայց, նրա համոզմամբ, հասարակությունը չի ողջունի նրա վերադարձը:
Ռուսաստանի նախագահը աշխարհի ամենահարուստ մարդն է կամ էլ՝ ամենահարուստ մարդկանցից մեկը:
ԱԺ աշխատակազմը պատգամավորների բացակայությունների հետ կապված ուսումնասիրությունները դեռ չի ավարտել, հետևաբար՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ արձանագրություն չի ուղարկել ԿԸՀ: Այս մասին 168.am-ին ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նույնը վերաբերվում է Ֆինլանդիային
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Նուլանդը Վրաստանից կմեկնի Հայաստան:
Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ խուզարկություն է կատարվել ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի բնակարանում: 168.am-ը ՀՀ քննչական կմիտեից հետաքրքրվեց՝ արդյո՞ք խուզարկությունը կատարվել է Ռուստամ Գասպարյանի որդու՝ Ռոման Գասպարյանի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում: Ի պաստասխան մեր հարցին՝ Քննչական կոմիտեից հայտնեցին միայն, որ այդ քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ օրենքով սահմանված կարգով:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ-ի ներկայացուցիչ, փետրվարի 18-20-ը Վիեննայում կմասնակցի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:
«Սպառնալից կամ առնվազն անհարգալից ոճով արտահայտվելը մեզանում վաղուց արմատավորվել է որպես քաղաքական մշակույթի մաս: Դա ինչ-որ չափով բնական է` հաշվի առնելով մասնավորապես քաղաքական դաշտի հագեցվածությունը քրեական տարրերով»,- ասում է նա:
Եգիպտոսի իշխանությունները երեկ ավիահարվածներ են հասցրել Լիբիայում «Իսլամական պետության» օբյեկտներին:
Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:
Այս տվյալները ներկայացրել է Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեն:
Դա սխալ և անհաջող քայլ է:
Kanal A Haber-ը Հայաստանի այդ քայլը որակել է որպես «շոկային որոշում», 5kitahaber-ը՝ «ուշագրավ որոշում», Akşam թերթը՝ «սադրիչ քայլ»:
Հակավիրուսներ մշակողը վստահեցնում է, որ նման մեթոդով վարակված համակարգիչներ է հայտնաբերել աշխարհի 30 երկրում:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում պղծել են հրեական գերեզմանատուն:
Անջատողականները հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում են Դեբալցովոյում պահպանել հրադադարի ռեժիմը:
Ի՞նչ է անելու իշխանությունը, եթե Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների թիվը հասնի «կրիտիկական զանգվածի» կամ անցնի դրանից:
Իշխանություններն անցել են բոլոր սահմաններն եւ սկսել են բացահայտ ահաբեկչական գործողություններ իրականացնել:
«Մենք, իհարկե, ողջունում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այդ արձանագրությունները վերջապես հետ կանչեց: ՍԴՀԿ-ն մշտապես կողմ է արտահայտվել դրանց հետկանչմանն ուղիղ այնքան, որքան նաև դեմ է եղել ընդհանրապես ստորագրելուն: Պաշտոնական Անկարան, ուրանալով Ցեղասպանության փաստը, օգնելով ու զինելով Ադրբեջանին, միակողմանիորեն փակելով Հայաստանի հետ սահմանը՝ իրեն ցուցադրում է իբրև ագրեսոր երկիր: Ի դեպ, հենց Թուրքիան է նաև առկախել այս գործընթացը»:
«Տեսնեմ՝ 40 հոգի շրջապատել են, դուռը համարյա պոկում էին, ներս են մտել ու տղայիս են պահանջում, հատ-հատ սենյակները, անգամ պահարանների մեջ ստուգեցին, վերջը ստուգեցին, տեսան` տանը չէ: Ասում եմ` ովքե՞ր եք, ի՞նչ եք ուզում, ասում են` հիմա սպասում ենք ուժերի»:
«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերի ընթացքում, պետք է որևէ մեկի մոտ այլևս որևէ զարմանք չհարուցի: Ամեն բան արվելու է համաժողովրդական ալիքի դրսևորմանը խանգարելու, խոչընդոտելու, պրոբլեմներ ստեղծելու համար: Բա բնական է, բա ի՞նչ պիտի անեն: Քաղաքական մրցակության ձևաչափը նրանց համար վերածվում է քաղաքական թշնամանքի, այդ թվում, այսպես կոչված՝ անթույլատրելի պրյոմների գործածությամբ: Իմ անձնական կարծքին է, որ չի կարելի որևէ բանից վարանել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ արձագանքելով փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին եռյակի գրության վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի պատասխանին:
«Սերժ Սարգսյանի որոշումն անակնկալ չէր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Չենգիզ Աքթարը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ-ից ետ կանչելու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը: Նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ստորագրվել էին Ցյուրիխում 2009 թվականին, և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում՝ թաղված, ավելի ճիշտ՝ մահացած էին վաղուց:
Ռ.Հակոբյանը ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մեջ Ռոբերտ Քոչարյանի գործոնը չի տեսնում. «Չեմ կարծում, որ Քոչարյանի գործոնը կա: Եթե կա, չափազանցնում են: Մյուս կողմից՝ ուշադրություն շեղելու տարբերակ կա: Եվ ես կարծում եմ, որ բնական ու օգտակար է, երբ նախկին նախագահները իրենց կարծիքը հայտնում են վճռական պահերին»:
«Երկրորդ նախագահն իր կարծիքն է ասել, ի՞նչ մեկնաբանեմ: Դեռ ոչ մի ձերբակալություն չի եղել, կամ որևէ գործողություն դեռ չի եղել: Մնացածն ինչ նախագահը հայտարարել է, օրենքի շրջանակների մասին է խոսել: Այն, ինչ օրենքով է, դա իրավական է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի այսօր հրապարկված հարցազրույցը, որում Քոչարյանը ԲՀԿ ղեկավարի դեմ ցանկացած գործողություն բոլորի կողմից գնահատել է որպես քաղաքական հետապնդում և հայտարարել է, թե «ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատև ճգնաժամ»:
«Այսօր ԲՀԿ խորհրդի արտահերթ նիստի ժամանակ որոշվեց, որ եթե Գագիկ Ծառուկյանին զրկեն պատգամավորական մանդատից և դա լինի մինչև փետրվարի 20-ի հանրահավաքը, ապա մենք՝ ես, Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ բազմաթիվ այլ անդամներ, կսկսենք նստացույց, չի բացառվում՝ նաև հացադուլ»:
«Հայ-թուրքական արձանագրությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ապագա փուլերում կունենան քաղաքական նշանակություն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ-ից հետ կանչելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը: Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ քայլը բխում է ստեղծված իրավիճակի տրամաբանությունից, որ արդեն գերիշխում էր մոտավորապես 6 տարի:
Մեծարգո ԱԺ նախագահ, Հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից: Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցությունը ԲՀԿ խմբակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործունեությունը որպես անկուսակցական պատգամավոր: