Այսօր ՄԻՊ-ի դիմաց հացադուլ անող ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը 168.am-ին փոխանցեց իր հայտարարությունը՝ ուղղված իր հայրենակիցներին: Մեզ հետ զրույցում նա նաև տեղեկացրեց, որ այս ուղերձին հաջորդելու է ՀՀ նախագահին ուղղված իր հայտարարություն, իսկ հետո նաև՝ ազատամարտիկներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսին:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մամլո ծառայությունը:
Ազատամարտիկը ապրիլի 20-ից հացադուլ է հայտարարել՝ ի պաշտպանություն 17 քաղբանտարակյալների: Նա ասել էր, որ հացադուլն շարունակելու է այնքան ժամանակ մինչև քաղբանատարկյալներին ազատ արձակեն: Հիշեցնենք նաև, որ ապրիլի 25-ից, երբ Խ. Ավետիսյանը պետք է իր հացադուլը շարունակեր Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի մոտ, իրեն պետք է միանային նաև այլ ազատամարտիկներ, որոնք, սակայն, մինչ օրս չեն միացել իրենց ընկերոջը:
Դա մասնավորապես վերաբերվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հուշահամալիրում ծաղիկներ դնելուն:
«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց վերնագրով զեկույցը պատրաստող ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերն այցելել է Ադրբեջան և այժմ էլ նախատեսում է այցելել Արցախ: Սակայն, ինչպես այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, Ռ. Ուոլթերը դեռ վերջնական որոշում չի կայացրել:
«Առահասարակ, ինչ-որ աշխարհաքաղաքական կոնցեպտներից, մտավախություններից՝ ոչ միայն Թուրքիայից, այլև Թուրքիայի կամ Ադրբեջանի ազդեցության տակ՝ իսլամական աշխարհից: Կարծես թե ասում էին՝ Օբաման ճանաչում է Ցեղասպանությունը, բայց դրա մասին չի ասում: Ոչ, Օբաման գիտի, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել, բայց չունի այն պաշարը՝ լինի քաղաքական խիզախության, կամ մարդկային որակներ՝ ասելու դա»:
Ազատամարտիկը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վաղվանից ինքը հացադուլը շարունակելու է Ազատության հրապարակում և հնարավոր է, որ արդեն միայնակ չլինի: Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում շատ ազատամարտիկներ են եկել իրեն տեսակցության կամ հեռախոսով զրուցել իր հետ ու շատ հավանական է, որը վաղը նրանք ևս միանան Խաչիկ Ավետիսյանին:
ԱԶԿ-ի կողմից առաջ քաշված թե՛ առաջին վարչապետը, թե՛ առաջին նախագահը եղել եմ ես:
ԵԽԽՎ լիագումար նիստը զուգադիպել է ապրիլի 24-ի հետ և այդ պատճառով է, որ ԵԽԽՎ նախագահը չէր կարողացել այցելել Հայաստան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ ամփոփելով հայկական պատվիրակության աշխատանքները ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ:
Ադրբեջանը պետք է ամբողջովին պահպանի իր միջազգային պարտավորությունները:
40 երկիր հետաքրքրություն է ցուցաբերում մեր Միության նկատմամբ:
Այն ժամանակ Օսմանյան կայսրության մեծ տարածքների ներսում մուսուլմաններից բացի, բնականաբար կային նաև Թուրքիայի հայ քաղաքացիներ:
«ՌԴ-ի և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագրերը հսկայական տնտեսական եկամուտ են բերելու ՌԴ-ին: Ատոմային պայմանագրերը, գազամուղի կառուցումը, նավթամուղի կառուցումը, Ռուսաստանի շահերից է այս ամենը բխում: Ռուսաստանն այսօր մեծ ընտրություն էլ չունի»:
Դրանում ընդհանուր առմամբ տեղ է գտել 35 մարդ:
Խորհրդարանի շենքի և Թուրքիայի դեսպանատան մոտ հայերին դիմավորել են թուրք և ադրբեջանցի համայնքի ներկայացուցիչներ, ովքեր առանձնացված բարիկադների մյուս կողմից Ցեղասպանությունը ժխտող կոչերով էին հանդես գալիս։ Նրանց ձեռքի պաստառներից ոմանց վրա գրված էր. «Այդ հայերն են, որ օգնում են Իրանին», «Հայերը ստախոսներ են», «Դադարեցրե՛ք 587 օրենքի նախագիծը», և այլն։
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկած ASEAN-ի գագաթաժողովում:
«Կարող է նախագահը պահանջ չունի Թուրքիայից, բայց ես ունեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե մենք պահանջ չունենք Թուրքիայից՝ հակադարձեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Ուզում եմ նշել, որ վերջապես մեր իշխանությունները մի բան կատարեցին բավականին բարձր մակարդակով: Այսինքն՝ եթե ուզում են, ապա անում են, պետք է կարողանալ ոչ միայն մի քանի օր այդպես լինել, այլև՝ միշտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Մայիսի 7-ին մեզ մոտ նշում են ղազախական զինված ուժերի կազմավորումը, անցկացվելու է զորահանդես:
Օլանդի հետ հանդիպումից 3 ամիս անց Լեյլա Յունուսը կալանավորվեց և մեղադրվեց «պետական դավաճանության» ու «Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու» մեջ:
Ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած ջահերով երթը վերևից տեսանկարահանել է «Դետք Forevermore»-ը: Այս հրաշալի տեսանյութի ռեժիսորը Կարեն Գալստյանն է, երաժշտության հեղինակը՝ Արման ԱՄՊ-ը, իսկ խոքերի հեղինակները՝ Համլետ Առաքելյանն ու Անուշ Ալավերդյանը:
Այն անցնելու է «Դարարեցրե՛ք թալանն ու ստելը» կարգախոսի ներքո:
Օղակաձև պուրակի անվանակոչումից մի քանի ժամ առաջ Սեն Լորենի եկեղեցում կաթոլիկ և առաքելական եկեղեցիների հայրեր Ռոբեր Պամբելեի և Արշեն Մովսեսյանի ձեռամբ մատուցվեց հայոց Մեծ եղեռնի անմեղ նահատակների հոգեհանգստի պատարագ, որն ուղեկցվեց Մարսելի Բոմոն հայ առաքելական եկեղեցու երգչախմբի երգասացությամբ:
Այսօր ԱԺ նիստում շարունակվում է «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումների մասին օրենքի նախագծի և հարակից օրենքների փաթեթի քննարկումը, որ նախորդ քառօրյայում չէր ավարտվել:
Մայիսի 5-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին այսօր ԱԺ հերթական քառօրյայի օրակարգը հաստատելու ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները շատ լավ կազմակերպված անցան, սակայն այս օրերին դեսոնանսի մեջ պետք է գտնվեին Ժիրայր Սէֆիլյանը և իր ընկերները: Նա նշեց, որ անկախ ամեն ինչից սահմանադրական ազատությունները ոչ ոք չի վերացրել:
Մենք ակնկալում ենք, որ BBC-ի ղեկավարությունը հստակություն կմտցնի այդ հարցում:
Այսօր ԱԺ նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ Նեպալի երկրաշարժին ու նշեց, որ հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ դժբախտություն է երկրաշարժը: Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Նեպալում զոհերի հիշատակը:
Այսօր Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից անմիջապես հետո: Ըստ նրա՝ այդ միջոցառումներն ու դրա ներքին ու արտաքին արձագանքները ցույց տվեցին, որ Ցեղասպանություն երևույթի ընկալումն ու գնահատականները թևակոխում են նոր ու ավելի վճռական փուլ ու ազգովի պարտավոր ենք ավելի միասնական լինել: