Թուրքիայի հավաքականի անվտանգությունն ԱՄՆ-ում ապահովում են թուրք ոստիկանները
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականն այժմ գտնվում է ԱՄՆ-ում՝ 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների շրջանակներում մարզական հավաք անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆուտբոլիստների ու մարզչական շտաբի անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ են մեկնել թուրք ոստիկանական ուժեր։ Նրանք 24-ժամյա անվտանգություն են ապահովում թիմի համար։
Հատուկ ոստիկանական ուժերը հերթապահում են բազմաթիվ կետերում՝ թիմի տրանսպորտային երթուղիներից մինչև մարզական ճամբարի կենտրոն։ Մարզումնեից կադրեր են հրապարակվել, որտեղ երևում է, թե այդ ուժերն ինչպես են հսկում ֆուտբելային թիմի անվտանգությունը։

