Ժոզե Մոուրինյոն երկրորդ անգամ նշանակվեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն երկրորդ անգամ նշանակվեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ 63-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս, հաղորդում է իսպանական ակումբի կայքը։
Մոուրինյոն աշխատանքը «Ռեալում» կսկսի հուլիսի 13-ին՝ նախապատրաստական փուլի մեկնարկի օրը։
Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է նաեւ 2010-2013 թվականներին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի, գավաթակրի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։

