«Հորդորում ենք պարոն Փաշինյանին՝ չկիրառել այդպիսի տեխնոլոգիաներ, զերծ մնալ նման գործողություններից». Վարուժան Ավետիսյան

Մենք նպատակ ենք ունեցել հարուցել ժողովրդական ընդվզման գործընթաց, որը սկսվել ու դրական դինամիկայով շարունակվում է: Այսօր ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց զինյալ խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը.

«Մենք հայտարարում ենք, որ պետք է փորձ չարվի ձեռք բարձրացնել մեր ժողովրդի վրա, հակառակ պարագայում մենք կարող ենք դիմել ակտիվ գործողությունների: Եթե ժողովրդի վրա ձեռք չբարձրացնեն՝ մենք ոչինչ չենք անի»:

Նա ընդգծեց.

«Ընդվզումը սկսել են զինված ապստամբության դիմելու մեթոդով, որին պարոն Փաշինյանը և բոլոր մնացած քաղաքական գործիչները դեմ են և ունակ էլ չեն դրան: Այսօր պարոն Փաշինյանի կամ որևէ մեկ այլ գործչի կողմից այդ ընդվզումն ու դրան հաջորդած շարժումը յուրացնելու, այդ շարժման ընթացքը և արդյունքներն անձնական, կուսակցական կամ այլ նեղ նպատակներով ծառայեցնելու հանգամանքը շատ վրդովեցուցիչ է, վիրավորական: Հորդորում ենք պարոն Փաշինյանին՝ չկիրառել այդպիսի տեխնոլոգիաներ, զերծ մնալ նման գործողություններից»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս