Բաժիններ՝

Մեծ յոթնյակի երկրները շտապեցնում են Բրիտանիային ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բանակցությունները սկսելու հարցում

Մեծ յոթնյակի երկրները ցանկանում են, որ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով РИА Новости­ն, ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սափենը:

Բրիտանիայի կառավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ժամանակ է պահանջվում գործընթացը սկսելու համար: Այնուամենայնիվ, ԵՄ­-ն շտապեցնում է Բրիտանիային գործընթացը սկսելու հարցում եւ հրաժարվում է նախնական բանակցություններ անցկացնել:

Հունիսի 23­ին Եվրամիության անդամակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեում հաղթեցին Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցները: Ինչպես վկայում են վերջնական արդյունքները, որոնք հրապարակվել են բոլոր 382 ընտրական տարածքների քվեաթերթիկների տվյալների ամփոփման արդյունքներով, բրիտանացիների 52 տոկոսը (17,41 միլիոն մարդ) քվեարկել Է ԵՄ-­ին Միացյալ Թագավորության անդամակցության դադարեցման օգտին, 48 տոկոսը (16,14 միլիոն մարդ) հանդես Է եկել եվրաինտեգրացման շարունակման օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս