Հունիսի 14-ին «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսով հանրային արշավ

Արյան դոնորի համաշխարհային օրը՝ հունիսի 14-ին Առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝  նշելով, որ արշավի նպատակն է խթանել Հայաստանում  կամավոր և անհատույց արյունատվության մշակույթի ձևավորումը, դոնորության կարևորության վերաբերյալ բարձրացնել հանրային իրազեկվածությունը և ընդլայնել արյան դոնորների շարքերը՝ նպաստելով առողջապահական համակարգում կայուն և անվտանգ արյան պաշարների ձևավորմանը։

Ակցիան միաժամանակ կկազմակերպվի Երևանում և մարզերում՝ հնարավորություն տալով Հայաստանի տարբեր համայնքների բնակիչներին միանալ մարդասիրական այս նախաձեռնությանը։

Գերատեսչությունից նշում են, որ միջոցառումը կայանալու է հունիսի 14-ին, ժամը` 10:00-18:00,

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի այգու հատվածում, իսկ մարզային կայաններում հետևյալ հասցեներում` Արյան ծառայության Գյումրիի բաժանմունք՝ Շիրակացի 21ա, Արյան ծառայության Վանաձորի բաժանմունք՝ Գ. Նժդեհի 2/42, Արյան ծառայության Արմավիրի բաժանմունք՝ Մ. Հերացու 10, Արյան ծառայության Հրազդանի բաժանմունք՝ Ռ. Միքայելյան 29, Արյան ծառայության Գորիսի բաժանմունք՝ Ավանգարդ թաղ., Արզումանյան 33:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930