Բաժիններ՝

Ճապոնիա ուղևորվող «Բոինգն» արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում

Ֆրանսիական ավիաընկերությանը պատկանող «Բոինգ» ինքնաթիռը, որն ուղևորվում էր Փարիզից Ճապոնիա, ստիպված է եղել վայրէջք կատարել Մոսկվյում, քանի որ ինքնաթիռում գտնվող երեխաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին Interfax-ին տեղեկացրել է արտակարգ ծառայություններում աղբյուրը:

«Նախօրեին Փարիզից Օսակա ուղևորվող ինքնաթիռը Ռուսաստանի տարածքով անցնելիս զեկուցել է մեզ, որ ինքնաթիռում գտնվող երեխաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է խնդրել Մոսկվայում»,- ասել է աղբյուրը:
Ինքնաթիռը երեկ՝ տեղի ժամանակով ժ. 20:00-ին, բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում:

Բժիշկները երեխային ցուցաբերել են առաջին օգնությունն ու հոսպիտալացրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031