Բաժիններ՝

Պեկինի սաֆարի այգում վագրերը հարձակվել և սպանել են զբոսաշրջիկին

Պեկինի մերձակա Բադալին սաֆարի այգում ամուրյան վագրերը հարձակվել և սպանել են մի կին զբոսաշրջիկի և վնասվածքներ հասցրել մեկ ուրիշին այն բանից հետո, երբ կանայք, անտեսելով արգելքը, լքել են ավտոմեքենան, հայտնում է Associated Press գործակալությունը:

Ինչպես հայտնի է դարձել, կանայք վիճել են ավտոմեքենայում, և նրանցից մեկը որոշել է ոտքով գնալ, սակայն այդ պահին նրա վրա հարձակվել է վագրը:

Նրա ընկերուհին նետվել է օգնության և նույնպես դուրս է եկել ավտոմեքենայից, սակայն նրա վրա մեկ այլ վագր է հարձակվել:

2016թ. սկզբին փիղը նույն այդ այգում մահացու վիրավորել էր այգու տնօրենին:
Միջադեպի հանգամանքները հետաքննում է հատուկ հանձնաժողովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս