Սա կոչվում է փակ ցիկլ, փակ ու աղետաբեր․Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երկու նորություն հետընտրական Հայաստանից՝

1. Կառավարությունն էսօր որոշեց բարձրացնել ակցիզային հարկերը: Թանկանալու է ծխախոտը, խմիչքը և վառելիքը (սրա հետևանքով թանկանալու է ամեն ինչը): Պատճառն այն է, որ մեր լեգիտիմ ու ոչ կեղծարար կառավարությունն էլի վարկ պիտի վերցնի, որ կարենա թոշակ տա, բայց վարկատուներն ասել են, որ եթե հարկերը չբարձրացնեք, էլ վարկ չեք կարող մարել:

2. ՌԴ-ն էսօր փակեց Հայաստանից բոլոր տեսակի կարանտինային (այսինքն բուսական ծագում ունեցող) ապրանքների մուտքն ու տրանզիտը, որովհետև դե Պուտինի հետ փայլուն հարաբերություն ունի մեր «ընտրյալը»:

էս պահին Հայաստանում մթերք արտադրողներն աշխատում են 0 շահույթով, իսկ օրինակ ծաղիկ արտադրողները ինքնարժեքից 2 անգամ էժան են վաճառում: Սուբսիդիան խոստանում են, բայց դրա համար վարկ պիտի վերցնեն, որի համար էլ հարկ են բարձրացնում, որն իր հերթին սուբսիդավորվող ապրանքն է թանկացնում և սարքում անմրցունակ:

Սա կոչվում է փակ ցիկլ: Փակ ու աղետաբեր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930