Բաժիններ՝

Աֆղանստանում այսօր սգո օր է հայտարարվել

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հուլիսի 24-ը երկրում հայտարարել է ազգային սգո օր՝ ի հիշատակ մայրաքաղաք Քաբուլում շաբաթ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի, հայտնում է RIA Novosti-ն:

Նա նշել է, որ հանձնարարել է հատուկ հանձնաժողովին և գլխավոր դատախազին հետաքննել դեպքն ու հայտնաբերել պատասխանատուներին:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով սպանվել է նվազագույնը 80 մարդ, 231 մարդ վիրավորվել է:

Աֆղանստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ պայթյունը զանգվածային ցույցի ժամանակ կազմակերպել են 3 մահապարտ ահաբեկիչները:

Առաջին ահաբեկչին հաջողվել է գործի դնել պայթուցիկ սարքը, երկրորդի պայթուցիկը գործի չի դրվել, երրորդը ոչնչացվել է երկրի անվտանգության ուժերի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031