«Ներս ենք մտել այստեղ՝ առանց որևէ մեկին մեզ մոտ պահելու նպատակի». Վարուժան Ավետիսյան

Այսօր Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքի տարածքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե իրենք պատրաստվում են հանձնվել:

Նա նշեց, որ սուտ է նաև այն տեղեկատվությունը, թե ինքը չի հաստատել վերջին երկու ոստիկաններին ազատ արձակելու մասին տեղեկատվությունը.

«Ներս ենք մտել այստեղ՝ առանց որևէ մեկին մեզ մոտ պահելու նպատակի: Նման նպատակ մենք չենք ունեցել, ուղղակի ստեղծված իրավիճակում այդ մարդիկ հայտնվել են մեր տարածքում: Մենք որոշեցինք ազատել բոլոր ոստիկաններին, որովհետև նրանց ներկայությունը մեզ մոտ կապ չունի մեր քաղաքական նպատակների հետ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031