Իրաքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի առաջնորդի օգնականը
Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԴԱԻՇ-ի զինյալ Հաշեմ Նասիֆ Ջասեմ ալ-Հայալիի ոչնչացնելու մասին, որը ԴԱԻՇ-ի առաջնորդ Աաբու Բաքր ալ-Բաղդադիի օգնականն է: Այս մասին է հայտնում korrespondent.net-ը:
Գերատեսչությունում հայտնել են, որ օպերացիայի ընթացքում իրաքյան ուժայինները վիրավորել են Ալ-Հայալիի մի քանի օգնականների: Օպերացիան անցկացվել է Իրաքի Դիյալա նահանգի հյուսիսում:
Ավելի վաղ Իրաքի պաշտպանության նախարար Խալեդ ալ-Օբեյդին հայտարարել էր, որ ահաբեկչական խմբավորումը ներկայում վերահսկում է Իրաքի տարածքի 10 տոկոսից էլ ավելի քիչ տարածքը, երբ ավելի վաղ նրա վերահսկողության տակ էր գտնվում երկրի 40 տոկոսը:
Ավելի վաղ Իրաքի բանակը վերահսկողություն էր սահմանել Ֆալուջայի նկատմամբ, որը գտնվում էր Իրաքից 50 կմ արևմուտք: Այն ԴԱԻՇ-ի հենակետն էր համարվում: