Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի լայնամասշտաբ վերականգնման համար մրցութային ընթացակարգերն արդեն սկսվել են

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի լայնամասշտաբ վերականգնման համար մրցութային (տենդերային) ընթացակարգերն արդեն սկսվել են։ Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկացմամբ՝ նոր մրցույթի շրջանակներում աշխատանքները կիրականացվեն Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդայի հատվածներում։

Ըստ դեպարտամենտի` նշված ճանապարհը ներկայումս վնասված է և համալիր նորացման կարիք ունի։ Մրցույթի ավարտից հետո այդ հատվածներում մեծածավալ վերականգնողական աշխատանքները կսկսվեն մոտակա ժամանակահատվածում։

Քանի որ ամբողջական վերականգնման նախագծի պատրաստումն ու մրցութային ընթացակարգերը երկար ժամանակ են պահանջում, դեպարտամենտն արդեն սկսել է առաջնային աշխատանքները վնասված հատվածներում։

«Հրատապ անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում ենք կայացրել աշխատանքները սկսել ընթացիկ խնամքի և պահպանման պայմանագրի շրջանակներում` ապահովելու համար ճանապարհի անցանելիությունը և ավտոտրանսպորտի անվտանգ տեղաշարժը»,- հաղորդել է Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Այս փուլում տեղում ընթանում են ժամանակավոր վերականգնողական աշխատանքներ, որոնք կապահովեն երթևեկության խափանումների կանխումը մինչև նոր մրցույթի հայտարարումն ու հիմնական աշխատանքների մեկնարկը։

Aliq.ge

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930