Հայտնի է՝ որն է Թուրքիայի ամենաթանկ բրենդը

Անգլիական «Brand Finance» ապրանքանիշների գնահատման ընկերությունը հրապարակել է «2026-ի Թուրքիայի ամենաազդեցիկ ու արժեքավոր ապրանքանիշների» ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ցանկը գլխավորում է «Թուրքական ավիաուղիներ»-ը 2 մլրդ 884 մլն դոլար ապրանքանիշի արժեքով։ Երկրորդ տեղում ամենախոշոր կենցաղային տեխնիկա արտադրող «Arçelik» ընկերությունն է՝ 1 մլրդ 989 մլն դոլար բրենդիր արժեքով։

Երրորդ տեղում Թուրքիայի ամենահին և ամենախոշոր մասնավոր բանկերից մեկն է՝ «Türkiye İş Bankası»-ն, որի ապրանքանիշի արժեքը կազմել է 1 մլրդ 243 մլն դոլար։ Չորրորդ ու հինգերորդ տեղերում Թուրքիայի խոշորագույն ավտոմոբիլային արտադրողներից «Ford Otosan»-ն ու Թուրքիայի պետական «Ziraat Bankası» բանկն է համապատասխանաբար 1 մլրդ 37 մլն դոլար ու 958 մլն ապրանքանիշի արժեքով։

Ցանկից երևում է, որ բանկային ծառայությունները կազմում են ապրանքանիշի ընդհանուր արժեքի 23 տոկոսը, իսկ ավիաընկերությունների և էլեկտրոնիկայի ապրանքանիշերը՝ 15 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930