Բաժիններ՝

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները

Մի քանի հարյուր մարդ է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ստիպված եղել լքել իրենց տները անտառային հրդեհների հետևանքով, որը բռնկվել է Լոս Անջելեսից հյուսիս, հայտնում է BBC-ն:

Ինչպես հայտնում են նահանգի իշխանությունները, կրակը շատ արագ է տարածվում ու արդեն մեծ տարածքներ է ընդգրկել, իսկ հրդեհից առաջացած ծուխն այնքան խիտ է, որ հաճախ արևը չի երևում:

Ազգային պարկից տարհանել են մոտ 400 էկզոտիկ կենդանիների, այդ թվում՝ բենգալյան վագրերի:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են մի քանի հարյուր հրշեջներ, ինչպես նաև ուղղաթիռներ և ինքնաթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս