Բաժիններ՝

Թուրքիայի իշխանությունները ցրում են նախագահական գվարդիան

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է այն մասին, որ նախագահական գվարդիան կցրվի երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո, հայտնում է RIA Novosti-ն:

«Նախագահական գվարդիան այլևս չի լինի, մենք չունենք ո՛չ նման նպատակ, ո՛չ մի անհրաժեշտություն»,- հայտարարել է Յըլդըրըմը հեռուստատեսության եթերում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում կալանավորվել է նախագահական գվարդիայի 283 անդամ, որոնք կասկածվում են պետական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս