Նա ընդգծել է, որ կանոնավորապես անցկացվող այդ շփումներն ունեն բավական լայն օրակարգ և որ դրանցում քննարկվում են այժմեական բոլոր հարցերն ու երկկողմ օրրակարգի թեմաները:
Հրապարակախոս Սարգիս Հացպանյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտությանը, հիշեցրեց նախկինում հնչեցրած իր այն հայտարարությունը, որ՝ «եթե Գագիկ Ծառուկյանը իր կյանքի մի րոպեն ընդդիմադիր դառնա, այդ րոպեին հաջորդող առաջին ժամում ինքը բոմժ կդառնա»:
Նախարարները նախ հանդիպել են «տետ-ա-տետ» ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով:
Վստահ եմ, որ տիկին Սվազլյան էլ, որպես ոլորտի լավագույն մասնագետ, շատ լավ հասկանում է, թե որքան դժվարությամբ են արվում նման կարգի ուսումնասիրությունները, ինչը, բնականաբար, դյուրին չի եղել նաև իմ համար. այցելել Տեր-Զոր, զրուցել այդ մարդկանց հետ, իսկ հետո, մամուլում և կայքերում գտնել քո նյութը բառացի՝ առանց հղման:
«Ինչ է, Հայաստանի Հանրապետությունում արտագաղթի ճգնաժամային տեմպերը դադարե՞լ են, Հայաստանում այլևս աղքատություն չկա՞, Հայաստանում այլևս տնտեսական աճի տեմպե՞ր են գրանցվում, գործազրկությունը վերացա՞վ: Ո՛չ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետզրույցում ասել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում փետրվարի 20-ին` ժամը 11:00-ին, քննարկվելու է «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագիծը: Հիմնական զեկուցող է լինելու նախագծի հեղինակ Նիկոլ Փաշինյանը:
Դրանք կարող են գործել որպես ծովային «Երկաթե գմբեթ» (իսրայելական ամենահայտնի ՀՀՊ համալիրը):
Փետրվարի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանի և Ամերիկյան եզդիական կենտրոնի հիմնադիր Դախիլ Շամոյի հետ:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հանդես է եկել Ուկրաինայի հակամարտության սկսվելուց հետո ամենակոշտ հայտարարությամբ:
«Լավ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյանը նման խոհեմություն եւ լայնախոհություն ցուցաբերեր Մարտի 1-ից առաջ կամ 2004-ի ապրիլի 12-ին, այն ժամանակ գիտակցեր, որ խաղաղ ցուցարարներին չի կարելի ծեծել ու զորք հանել նրա դեմ: Հիմա խելքի է եկել, լավ է, որ գիտակցել է իր սխալները, բայց թող ապաշխարի, այլ ոչ թե ուրիշներին խորհուրդ տա»:
«Գագիկ Ծառուկյանինն ընդդիմություն հորջորջելը անհեթեթության գագաթնակետն է: Ես չեմ կարողանում հասկանալ մարդկանց: Կա՛մ իրենք անմեղսունակ են, կա՛մ իրենց անմեղսունակի տեղ են դնում: Գ.Ծառուկյանին ուզում էին վիրավորելով ու նսեմացնելով դուրս հանել այս համակարգից, որը հարիր է այս իշխանություններին, նրանք միայն այդ ձևը գիտեն, այլ քաղաքակիրթ ձև չգիտեն, որ կարողանան անել»:
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ, փաստորեն, միջնորդների ջանքերն արդյունք են տվել, ու հաջողվել է բացատրել, թե որն է «այբը», որը` «բենը»: Ծառուկյանը վայր դրեց զենքերն ու հայտարարեց, թե ետ է կանգնում պատերազմի ուղուց, փետրվարի 20-ին համաժողովրդական շտապ հանրահավաքը չի կայանա:
Խոսելով արձանագրությունները ԱԺ-ից ետ կանչելու մասին՝ Լ. Մարտիրոսյանը նշեց, որ 100-ամյակի նախօրյակին, երբ որևէ քայլ չկա թուրքական կողմից, ՀՀ նախագահն ուրիշ ելք չուներ, քան հետ կանչելու այդ արձանագրությունները. «Թեև դա չի բացառում, որ ապագայում այսպիսի գործընթաց նախաձեռնել հնարավոր չի լինելու: Եթե անհրաժեշտություն լինի, այսպիսի արձանագրություններ կարելի է նորից ստորագրել»:
Ընդգծվում է, որ ռուսական ինքնաթիռները չեն հատել Մեծ Բրիտանիայի օդային սահմանը:
Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ իր երկիրը պլանավորում է հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ ստեղծել Չինաստանի հետ համագործակցությամբ:
Սաուդյան Արաբիան անապատում ունի առնվազն 5 հրթիռային բազա:
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային:
«Ճիշտն ասած, ինձ համար մի փոքր անհասկանալի է՝ քաղաքական հայտարարութունը, թե «Սահմանադրությանը չի համապատասխանում» տերմինը: Քաղաքական հայտարարությունն ընդամենը խոսում է այն մասին, որ կան լուրեր կամ շրջանառվում են լուրեր: Դրա հակասահմանադրականությունը ո՞րն է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում նշել է, որ «իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում»:
Իրանում օրական արդյունահանվում է 2.7 միլիոն բարել նավթ և 600 միլիոն խորանարդ մետր գազ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պաշտոնական այցով փետրվարի 25-26-ին կմեկնի Ադրբեջան:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայատարարել է Վրաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Իրակլի Շոթաձեն:
ԻՊ-ի զինյալները փակում են համալսարաններն ու կանանց արգելում են սովորելու նպատակով գնալ երկրի մյուս շրջաններ:
Երրորդ երկրները չեն կարող ազդել այդ գործընթացի վրա:
«Սիբիրի ուժ» և «Թուրքական հոսք» գազատարների նախագծերն իրագործվելու են:
«Ընդգծվեց այն կարմիր գիծը, որը խորհուրդ չի տրվում խախտել ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր ուժերին, քանի որ դա հղի է բավականին կանխատեսելի բացասական հետևանքներով, որի օրինակը մարտի 1-ի դեպքերն էին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին՝ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Մեհեդն ընդգծել է, որ Ուկրաինայի արևելքում զինված դիմակայության հիմնական ու միասնական աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը:
«Հայաստանյան քաղաքական գործիչները խոսում են, ելույթ են ունենում, ինչպես Ֆեյսբուք սոցիալական ցանցում, խորհրդարանականները խոսում են՝ ինչպես տաքսիստները: Այսպես ոչինչ հնարավոր չէ փոխել: Ոչ մի հեղափոխություն ոչ մի համակարգային փոփոխության չի հանգեցնի, քանի որ չի լինի հեղափոխություն, եթե նույնիսկ այն պատահի: Սա է հասարակության առանցքային խնդիրը»:
Մեկ տարում պետպարտքն աճել է ավելի քան 300 միլիոն մանաթով:
«Իշխանությունները պայքարում են ախտանիշների դեմ, նրանք չեն կարող պայքարել պատճառների դեմ, նրանք կարող են վերացնել այդ պատճառների նկատմամբ հասարակական արձագանքը: Հայտնվեց Ծառուկյանն իր այդ հայտարարությամբ և նրանք դա արեցին, իրենց համար դա հեշտ գործ է դա: Բայց չէ՞ որ սա ախտանիշն է, խնդիրը դրանում չէ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ֆիլմի ստեղծողները փորձել են գտնել այն հարցի պատասխանը, որը հետաքրքրում է շատերին. իրականում ո՞վ է այդ մարդը: