ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով. Արման Թաթոյան

«ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով: 35\61 և 10\51 տեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակը հենց դա է: Այս ընթացքում ԲՀԿ-ի ղեկավարի նկատմամբ անօրինական ճնշումների նպատակն էլ հենց դա էր` ունենալ սահմանադրական պաշտոններում նշանակելու ու ազատելու համար անհրաժեշտ պատգամավորներ, սահմանադրական օրենքներ ընդունելու հնարավորություն: ՔՊ-ի համատարած ապօրինությունների, մարդկանց վախեցնելու ու սպառնալու վրա աչքփակոցի է, կոծկում են ամեն ինչ:

Նշված տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկումը ապօրինի ու կամայական որոշում է, որի հիմքում ՔՊ-ի նեղ քաղաքական շահն է:
Այնքան անօրինականությունների շուրջ պտտվեցին, որ ձևը գտան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930