Այս մասին նշված է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան տարածած հայտարարությունում:
2009 թվականից Թուրքիան լոբբիստական գործունեության վրա տարեկան ծախսում է ավելի քան 2 միլիոն դոլար:
Օբաման ընդգծել է, որ ցանկանում է վերացնել ԱՄՆ-ի ու Աֆրիկայի միջև ընկած արգելքները:
Լարվածությունը վտանգավոր է այն առումով, որ այն տեղի է ունենում հետխորհրդային տարածքի վերաձևավորման ընթացքում Արևմուտքի և Ռուսաստանի միջև բավականին խորը դիմակայության շրջանում:
Ադրբեջանական բանակի զինվոր Թարլանլի Սահիլ Յաշարօղլուն ճակատային գծում մահացել է ստացած հրազենային վնասվածքից:
Խոսքը ՀԱՊԿ-ի մասին է, որի անդամներն ուղղակի պարտավորություն ունեն մասնակից պետություններից որևէ մեկի սահմանների վրա հարձակման դեպքում արձագանքել:
Ռուսաստանը Հայաստանի պահի դաշնակիցն է, վիճակախաղային դաշնակիցը և եթե տվյալ պահին նրան պետք լինի, ապա կապահովի Հայաստանի անվտանգությունը, իսկ եթե ոչ, ապա Ռուսաստանը Հայաստանի անվտանգությունը կհանի միջազգային կամ առնվազն տարածաշրջանային աճուրդի, ինչպես արել է տարբեր պատմական ժամանակահատվածներում:
Հոգևորականներն այժմ խաչ են տեղադրել նաև Ռուսաստանի աշխարհագրական նոր կենտրոնում:
«Այսօր, սակայն, դեռ ԵՏՄ–ին չանդամակցած Հայաստանն արդեն սեփական մաշկի վրա զգում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների հետևանքները։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով, Կառավարության առաջիկա նիստում հոգեմետ դեղեր արտահանելու և ներմուծելու լիցենզիա կտրվի «Արփիմեդ» դեղագործական ընկերությանը, որը գտնվում է Աբովյան քաղաքում և պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Քաղաքական գործիքներով տնտեսության վրա ճնշում գործադրելն անընդունելի է և հակասում է բոլոր նորմերին ու կանոններին:
Պետք է ուշադրություն հատկացնել Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի ու Կովկասի երկրների ճգնաժամերի վրա:
«ԱԺ վեց խմբակցությունները երեկ համատեղ հայտարարություն են ընդունել՝ վերջին օրերին սահմանին զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ»:
ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի գաղտնի փաստաթղթերը հատկացվել են ամերիկյան The Intercept ինտերնետային պարբերականին:
Օգոստոսի 4-ին Փսակին հայտարարել էր, որ Վաշինգտոնը խորապես մտահոգ է Ռուսաստանի կողմից այս շաբաթ Ուկրաինային հարակից շրջաններում խոշոր զորավարժություններ պլանավորելու կապակցությամբ:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է նաև, որ յուրաքանչյուր օր ՊՆ-ն հարյուրավոր դիմումներ է ստանում, այդ թվում՝ թե՛ ՀՀ-ից և թե՛ սփյուռքից. «Դիմել են որպեսզի գան և զինվորագրվեն, բայց մենք դեռևս ընթացք չենք տվել, դրա կարիքը, փառք Աստծո, դեռևս չունենք: Այս ամենը պետք է դիտարկել հայոց միասնականության, հայոց ոգու մեջ, ինչը միանշանակ դրական է, և հակառակորդը դրանից ազդվում է»:
Փորձագետի համոզմամբ՝ Ռուսաստանը ցանկանում է, որ ո´չ Հայաստանը, ո´չ Ադրբեջանն ինքնուրույն քաղաքականություն չվարեն և կախված լինեն իրենից: Հենց այդ նպատակով է Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառում:
Մեր հարցին, թե ՌԴ նախագահն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս պարագայում հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այս պահին լուրջ ազդեցություն չի կարող ունենալ, ուղղակի հերթական ընդունված, ստանդարտ ձևակերպումները պետք է կրկնվեն, որ պետք է հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցային գործընթացում, պետք է հնարավորինս հանդուրժողականություն ցուցաբերել, պետք է ժողովուրդներին ոչ թե անհանդուրժողականության տանել, այլ որոշակի հանդուրժողական հարթություն ձևավորել, և այլն»:
Ամենաբարձր մակարդակով՝ Ադրբեջանը խոսում է ռազմատենչ հռետորաբանությամբ եւ Ալիեւն ընկել է իր հակահայկական, ֆաշիստական քաղաքականության ծուղակը։ Այսօր խնդիրը Ալիեւին բանակցային գործընթաց վերադարձնելն է; Այսօր Ադրբեջանում էլ են գիտակցում, որ այս իրավիճակը չի բխում իրենց շահերից; Յուրաքանչյուր, թե հայ, եւ թե ադրբեջանցի զոհերի արյան գինն ընկած Ադրբեջանի իշխանությունների վրա։
«Խորապես սգում ենք հայրենյաց սահմանների պաշտպանության համար զոհված հայորդյաց մահը: Մեր սիրելի, հերոս զավակները քաջարի ոգով դիմակայեցին հակառակորդին՝ ապահովելու մեր երկրի ու ժողովրդի անդորրը: Նրանց անունները միշտ աղոթքով պիտի հիշվեն հայորդյաց շուրթերին, և նրանց անմահ հիշատակի առջև սերունդներ պիտի խոնարհվեն», – ասվում է Վեհափառ Հայրապետի ուղերձում:
«Թերևս միակ երկիրը, որը ամենաշատը շահեց այս իրավիճակից դա, կարելի է ասել, Ռուսաստանն է, որը ամբողջ միջազգային հանրության կողմից այսօր անտեսված է և հանդես է գալիս որպես «իզգոյ» պետություն, բայց սա Ռուսաստանի համար լավ PR ակցիա է ստացվում»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը։
«Սա այն հարցն է, որտեղ ցանկացած քաղաքական ուժ, կարծում եմ, պետք է հաշվի առնի ստեղծված իրավիճակը: Բայց դրանով հանդերձ՝ ես չեմ կարծում, որ պատերազմը կամ դրա սպառնալիքը չոքել է մեր դռանը, և չեմ կարծում, որ պետք է խուճապի կամ տագնապի տրամադրություններ սերմանել: Ինչպես ասացի՝ քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումներում մնում են նույնը, և առայժմ դրանցում փոփոխություններ չեն նախատեսվում»:
Իլհամ Ալիևը ցանկացել է Սոչիի բանակցություններում հանդես գալ հաղթահերոսի դիրքերից:
Մենք խորապես անհանգստացած ենք լարված իրավիճակով, որի հետևանքով զոհվում են զինվորներ, խաթարվում է սահմանամերձ բնակչության խաղաղ կյանքը: Աստվածատուր մարդկային կյանքը սուրբ է, իսկ դրա իրավունքը` սրբազան, և ոտնձգությունները մարդկային կյանքի հանդեպ անթույլատրելի են: Սադրանքները և մարտական գործողությունները չեն կարող այլընտրանք լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խաղաղ, բանակցային ճանապարհով` համապատասխան միջազգային նորմերին:
Միաժամանակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը շարունակի իր ապակառուցողական գործելաոճը, իրադարձությունների անկանխատեսելի զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրելու է միայն ինքը:
Օգոստոսի 4-ին Ջեն Փսակին հայտարարել էր, որ Վաշինգտոնը խորապես անհանգստացած է Ուկրաինային հարակից շրջաններում խոշոր զորավարժություններ անցկացնելու Ռուսաստանի պլանի կապակցությամբ:
Ֆիլմն օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ցուցադրվելու է Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում:
Մայոր Ռաշիդ Մամեդովը իր կյանքի 20 տարիները նվիրաբերել է Ադրբեջանի զինված ուժերին և իր ծառայության 80 տոկոսն անցկացրել է առաջնագծում:
Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը աջակցել է եվրոպական կանոններով ռուսական «Հարավային հոսք» գազատարի կառուցմանը:
Հուլիսին 30-ին դատարանը որոշել էր, որ նա պետք է գտնվի ոստիկանների վերահսկողության ներքո: