Կառույցը, որի հետ ունենք անվտանգության երաշխավորման պայմանագիր, մինչ օրս շարունակում է քար լռություն պահպանել. «Ժողովուրդ»

«Ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին գրանցված արյունալի միջադեպերի և լարվածության աննախադեպ էսկալացիայի կապակցությամբ երեկ իրենց մտահոգությունն են արտահայտել և կրակի դադարեցման կոչերով կողմերին են դիմել գրեթե բոլոր գերտերությունները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, նաև Շվեյցարիան և ԵԱՀԿ խմբի միջնորդները»,- գրում է «Ժողովորդ» թերթը՝ ավելացնելով.

«Մինչդեռ այն կառույցը, որի հետ մենք ունենք անվտանգության երաշխավորման պայմանագիր, մինչ օրս շարունակում է քար լռություն պահպանել:

Խոսքը ՀԱՊԿ-ի մասին է, որի անդամներն ուղղակի պարտավորություն ունեն մասնակից պետություններից որևէ մեկի սահմանների վրա հարձակման դեպքում արձագանքել:

Դեռևս երկու տարի առաջ, երբ Հիլարի Քլինթոնի` տարածաշրջանային այցի նախօրեին դարձյալ ադրբեջանական դիվերսիայի արդյունքում Տավուշի սահմանագոտում զոհվեց չորս հայ զինվոր, հայ լրագրողների համառ զանգերի և գրավոր դիմումների արդյունքում ՀԱՊԿ մամուլի խոսնակն, ի վերջո, հարկ համարեց «կեսբերան» դատապարտել կատարվածը: Մինչդեռ հիմա անգամ այդ «կեսբերան» արձագանքն էլ չկա»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս