
Բանգկոկում հսկա փոս է առաջացել

Բանգկոկի Դուսիտ շրջանում՝ Vajira Hospital-ի դիմաց, հսկայական փոս է բացվել, որի խորությունը հասնում է շուրջ 50 մետրի։ Փլուզման հետևանքով երեք մեքենա վնասվել է, իսկ հիվանդանոցից ու հարակից շենքերից մարդիկ տարհանվել են։ Դեպքի վայրում դադարեցվել է երթևեկությունը, խափանվել են հոսանքի ու ջրամատակարարման համակարգերը։ Իշխանությունների նախնական տվյալներով՝ փոսի առաջացումը կապված է քաղաքում ընթացող մետրոյի կառուցման աշխատանքների հետ։ Զոհեր չկան։